Կառավարությունը «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊ ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտրամադրի։ Factor.am-ը տեղեկանում է, որ այս կերպ ընկերությունը կազատվի շուրջ 675 միլիոն դրամի մաքսատուրքի վճարումից։ Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերությանն է պատկանում Հայաստանի Հանրապետությունում գործող միակ նավթավերամշակման գործարանը, որը համալրված է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով: Ներդրումային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Արարատի …

