Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը

Լուրեր

04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Nestle ընկերությունն «ի գիտություն է ընդունել» Ռուսաստանի նախագահի հրամանագիրը, որով «Nestlé  Ռուսաստան»-ում սահմանվում է «ժամանակավոր արտաքին կառավարում», գրում է Meduza-ն։

«Ընկերությունը գնահատում է իրավիճակը և գործողությունների հնարավոր տարբերակները։ Nestle-ն նախատեսում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր իրավունքները պաշտպանելու և բոլոր շահագրգիռ կողմերի, հատկապես՝ աշխատակիցների շահերից ելնելով, բիզնես գործունեության շարունակականությունն ապահովելու համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրից հետո ֆրանսիական Auchan-ի ռուսական դուստր ընկերությունը՝ «Ашан» ՍՊԸ-ն, շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։ Ընկերությունը «հրամանագրի վերաբերյալ պարզաբանումների հարցում է ուղարկել», սակայն չի հստակեցվում, թե կոնկրետ ում։

«Համապատասխան տեղեկատվությունը ստանալուց հետո կկարողանանք ավելի մանրամասն մեկնաբանություն ներկայացնել։ Այսօրվա դրությամբ՝ ընկերությունը և դրա բոլոր օբյեկտները շարունակում են աշխատել բնականոն ռեժիմով՝ առանց որևէ փոփոխության»,- ընկերությունից հայտնել են ՌԲԿ-ին։

Կրեմլում պարզաբանել են, որ նշյալ ընկերությունների ու Leroy Merlin-ի ռուսական ակտիվների նկատմամբ ժամանակավոր կառավարում է սահմանվել, քանի որ դրանք ոչ բարեկամական երկրների ընկերություններ են։

«Դրանք ոչ բարեկամական երկրներ են, որոնք այժմ ամենաակտիվ կերպով ներգրավված են մեր երկրի դեմ ռազմական գործողություններում։ Եվ երկրներ, որոնք ներգրավված են եղել Կիևի ռեժիմի կողմից մեր խաղաղ տնտեսական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ հարվածներ հասցնելու գործում», -հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Սեպտեմբերի 17-ի երեկոյան Պուտինը ստորագրել էր հրամանագիր, որով ֆրանսիական Auchan-ի ռուսական դուստր ընկերության և շվեյցարական Nestlé-ի ակտիվները փոխանցվել են «Լ.Ե.Վ. Մենեջմենթ» ընկերության ժամանակավոր կառավարմանը։ Նույն հրամանագրով՝ ՌԴ նախագահը ժամանակավոր կառավարման է փոխանցել նաև «Լը Մոնլիդ» ընկերության բաժնետոմսերը՝ ֆրանսիական Leroy Merlin-ի ռուսական ստորաբաժանման ակտիվները։

«Լ.Ե.Վ. Մենեջմենթ» ընկերությունը գրանցվել է 2024 թվականի հոկտեմբերին՝ Մոսկվայում։ Ընկերության գլխավոր տնօրեն է նշվում Անդրեյ Կրայուշկինը։ «Новая газета Европа»-ի տվյալներով՝ «Լ.Ե.Վ. Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրենի ամբողջական անունը, ինչպես նաև ծննդյան ամսաթիվը համընկնում են ՆԳՆ գեներալ-մայոր Անդրեյ Կրայուշկինի տվյալների հետ։ Վերջինը նախկինում զբաղեցրել է միգրացիայի հարցերով վարչության ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի