Բալթյան երկրների ԱԳՆ-ները շնորհավորել են Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ։ «Լատվիան իր անկեղծ շնորհավորանքներն է հղում Հայաստանին Անկախության օրվա առթիվ։Մաղթում ենք Հայաստանի ժողովրդին տևական խաղաղություն, բարեկեցություն և համերաշխություն»,- ասվում է Լատվիայի ԱԳՆ-ի՝ X-ում արված գրառման մեջ։ «Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ մենք մեր ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն ենք հղում Հայաստանի ժողովրդին»,- այս մասին էլ ասվում է …

