«Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Իրինա Յոլյանը չընտրվեց։ Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր․ 38-ը կողմ է քվեարկել, 63-ը՝ դեմ, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում էր ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Ուժեղ …

