Օգոստոսի լույս 27-ի գիշերը Մոլդովայի ազգային օդային տարածքում արձանագրվել է հինգ անօդաչու թռչող սարքի չարտոնված թռիչք։ Այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա իրականացված օդային հարձակումներից հետո։ Ուկրաինայի կողմից Մոլդովայի սահմանը հատած առաջին անօդաչու թռչող սարքը նկատվել է Բելյաևկա գյուղի մոտ՝ Շտեֆան Վոդայի, Պալանկայի ուղղությամբ, …

