Իրանի պայմանները չկատարելու դեպքում ԱՄՆ-ը չի կարողանա բացել Հորմուզի նեղուցը․ Իրանի խորհրդարանի նախագահ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իրանի խորհրդարանի նախագահ և բանակցային խմբի ղեկավար Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարողանա բացել Հորմուզի նեղուցը, քանի դեռ չի կատարել Թեհրանի ներկայացրած պայմանները։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ճանաչել Իրանի ժողովրդի օրինական իրավունքները և իրականացնել ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունները. գրում է ՌԻԱ Նովոստին։

Իրանի խորհրդարանի նախագահ և բանակցային խմբի ղեկավար Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարողանա բացել Հորմուզի նեղուցը, քանի դեռ չի կատարել Իրանի ներկայացրած պայմանները։

«Քանի դեռ պայմանները չեն կատարվել, Իրանի ժողովրդի օրինական իրավունքները չեն ճանաչվել, իսկ ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունները չեն իրականացվել, բանակցությունների նախկին պայմաններին վերադառնալու և Հորմուզի նեղուցը բացելու որևէ հնարավորություն չի լինի»,- նրա խոսքերը մեջբերում է IRIB-ը։

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային ավելի վաղ հայտնել էր, որ Թեհրոնը երկխոսություն սկսելու համար Վաշինգտոնին ներկայացրել է յոթ պայման։

Հունիսի կեսերին ԱՄՆ-ը և Իրանի Իսլամական Հանրապետությունը ստորագրել էին հուշագիր, որը պետք է հիմք դառնար խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացի մեկնարկի համար։ Սակայն երեք շաբաթ անց սկսվեց լարվածության նոր փուլ․ Վաշինգտոնը Թեհրանին մեղադրեց Հորմուզի նեղուցում առևտրային նավերի ուղղությամբ հարձակումների համար, որից հետո կողմերը վերսկսեցին փոխադարձ հարվածները։

Օգոստոսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողության մեկնարկի մասին, որը, նրա բնորոշմամբ, ենթադրում է աննախադեպ մասշտաբի մեկուսացում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նրա հայտարարությունները համարել էր հակամարտությունում պարտությունը ճանաչելու դրսևորում։