Ռուսական երկաթուղիները մաքսիմալ պատասխանատվությամբ կատարել են իրենց պարտավորությունները։ Ընկերությունն ավելի քան 30 մլրդ ռուբլու նշանակալի ներդրումներ է իրականացրել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով երկաթուղու կոնցեսիայի հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Զախարովան հիմնականում կրկնել է ՌԴ ԱԳՆ-ի՝ նախօրեին տարածած հայատարարության թեզերը։ Նա հիշեցրել է, որ այդ …

