Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Ազգային ժողովում ընթացող քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն իր ելույթում մատնանշեց Կառավարության որոշումներն ու ֆինանսական հատկացումները՝ հայտարարելով, որ Կառավարությունը 1 միլիարդ դրամի պետական վարկ է տրամադրում 1% տոկոսադրույքով, ինչպես նաև 7.9 միլիարդ դրամ է հատկացնում։

Պատգամավորը կասկած հայտնեց «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնին հատկացվող միջոցների նպատակահարմարության վերաբերյալ․ «Ուզում եմ հասկանալ՝ մասնավոր ընկերությունում կարո՞ղ է իշխանություն փոխվի, պարզվի «Մերիդիանում» մի քիչ էլ փայ եք։ Շատ ուղիղ եմ այդ հարցը տալիս»։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ ֆինանսական պարզ հաշվարկների համաձայն՝ «Մերիդիանի» տարածքը վարձակալելու փոխարեն պետությունը կարող էր ինքնուրույն գույք ստեղծել, որը կմնար պետական սեփականություն։ Նրա փոխանցմամբ՝ նվազագույնը 302 միլիոն դրամ վարձակալության գումար տալն անտրամաբանական է։ Մանուկյանը հավելեց, որ ընդդիմությունը պայքարում է պետական բյուջեի «թալանի» դեմ․ «Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք»։

Ռուբեն Ռուբինյանը հորդորեց Մեսրոպ Մանուկյանին մնալ կոռեկտության սահմաններում․ «Իմ նախկին ղեկավարի մոտից չեն էլի գտել զինվորների համար նախատեսված տուշոնկեք․ ամոթն էլ է լավ բան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան