Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Ազգային ժողովում COP17-ի հետ կապված համաձայնագրի վավերացման քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը քննադատեց Կառավարությանը՝ COP17 համաժողովի կազմակերպման համար «աննպատակ» միլիոնավոր դոլարների ծախսերի և ընթացակարգային խախտումների համար։

Ղազարյանն առաջարկեց կենսաբազմազանությանը նվիրված COP17 գագաթնաժողովը նվիրել «Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին»՝ ընդգծելով, որ բնապահպանական տարրական խնդիրներ չլուծող Կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում միջազգային համաժողովի վրա։ Նա մատնանշեց «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում իրականացվող ծախսերը․ «Միլիոնավոր դոլարներ փող է ծախսված Մերիդիանում ժամանակավոր շինություններ կառուցելու համար․ այսինքն՝ մի քանի միլիոն ծախսում են, մի շաբաթ միջոցառում է լինում, այս ժամանակավոր շինությունները հանում են, այդ մի քանի միլիոն դոլարն էլ գնում-կորում է»։

Ղազարյանը նաև հայտնեց, որ Կառավարությունը միլիոնավոր դոլարների վարկային միջոցներ է վերցնում՝ մի քանի շաբաթում աննպատակ ծախսելու համար։

Անդրադառնալով համաձայնագրի վավերացման իրավական ընթացակարգերին՝ Էդգար Ղազարյանը նշեց, որ 2025 թվականին ստորագրված փաստաթուղթը միայն 2026 թվականի հոկտեմբերին է ներկայացվել Սահմանադրական դատարան։

Ղազարյանի պնդմամբ՝ Կառավարությունը որոշում է ընդունել փաստաթուղթն ուղարկել Ազգային ժողով՝ առանց ՍԴ դրական եզրակացության առկայության․ «Չորս օր է տևել ՍԴ-ում գործը մուտք անելուց ու որոշում կայացնելուց հետո։ Ես ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն եմ եղել․ մեր պրակտիկայում, համենայն դեպս իմ պաշտոնավարման շրջանում, նման բան չկար․ երեք ամիս ժամկետ ունի ՍԴ-ն միջազգային պայմանագրերը քննելու համար»։

Նա եզրափակեց, որ տվյալ պայմանագիրը Սահմանադրությամբ առհասարակ վավերացման ենթակա չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան