Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

COP17 գագաթնաժողովի բրենդային նվերների ձեռքբերման համար Կառավարությունը ծախսել է շուրջ 290 միլիոն դրամ։ Այս մասին իր ելույթում նշեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը։ Նա ներկայացրեց գնումների պայմանագրերի ուսումնասիրության արդյունքները՝ մատնանշելով ձեռք բերված ապրանքների չհիմնավորված ուռճացված գները։

Մանուկյանի փոխանցմամբ՝ պայմանագրերում բացակայում են ապրանքների տեխնիկական բնութագրիչները։ Պատգամավորի վերլուծությունը ցույց է տվել հետևյալ պատկերը․

Ջրաման-թերմոսներ․ պետությունը ձեռք է բերել 16,500 հատ՝ յուրաքանչյուրը 7,800 դրամով։ Մինչդեռ շուկայում, ըստ նրա, որակյալ թերմոսների մանրածախ գինը տատանվում է 2,000–3,500 դրամի սահմաններում։

«Բրենդային տպագրության ծախսը (1,000 դրամ) ներառյալ՝ առավելագույն արժեքը կկազմեր 4,500 դրամ։

Բեյջի թելեր․ ձեռք է բերվել 19,700 հատ՝ հատը 1,248 դրամով։ Ըստ ուսումնասիրության՝ շուկայում դրանց գինը կազմում է 55 դրամ, իսկ բրենդավորմամբ ամենաբարձր որակի թելը՝ առավելագույնը 600 դրամ։

Էկո պայուսակներ․ ձեռք է բերվել 16,500 հատ՝ 3,432 դրամով, այնինչ արդեն բրենդավորված պայուսակը մանրածախում արժե 3,000 դրամ։

Կրծքանշաններ․ 18,550 հատ ձեռք է բերվել յուրաքանչյուրը 2,340–2,964 դրամով։ Շուկայում ամենաբարձր որակի կրծքանշանների արժեքը 1,800 դրամ է»,-նշեց նա։

Ամփոփելով խոսքը՝ Լիանա Մանուկյանն ասաց, որ ընդամենը մեկ օրում իրականացված շուկայական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տվյալ պայմանագրում հնարավոր էր խնայել 84,984,600 դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան