Սահման ունե՞նք մենք պետական, պետք ա կարենանք պահենք՝ մինչև սահմանազատում լինի․ Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Անկախության օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց, թե Հայաստանը մինչև օրս միջազգայնորեն ճանաչված և հաստատված պետական սահմաններ չի ունեցել։

«Մենք ասում ենք՝ անկախ ենք. ունեցե՞լ ենք մենք պետական սահման։ Մենք եղել ենք ուրիշ պետության վասալ, ինչ թելադրել են այս տարիների ընթացքում, արել ենք»,- ասաց Միքայելյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն ու սահմաններն ամրագրված են փաստաթղթերում, և որտե՞ղ են կանգնած ՀՀ զինծառայողները, Միքայելյանն արձագանքեց. «Ամրագրված է, բայց հաստատված չէ։ Մենք կանգնած ենք այնտեղ, որտեղ պիտի սահմանազատում լինի։ Կանգնենք մինչև սահմանազատում լինի, կարողանանք պահենք, որ սահմանազատման գնանք։ Ալիևն ինձ հեչ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ մենք կարողանանք սահմանազատում իրականացնել»։

Ճեպազրույցի ընթացքում իրավիճակը լարվեց, երբ լրագրողը հարցրեց Արցախի հայաթափման տարելիցի և այն մասին, թե ինչու բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելել Եռաբլուր։ Միքայելյանը նախ նշեց, որ այդ հարցը պետք է ուղղել հենց նրանց, ապա լրագրողներին մեղադրել զոհվածների անունը շահարկելու մեջ։

Այդ պահին Սասուն Միքայելյանի հետ «Եռաբլուր» այցելած տղամարդկանցից են միջամտել զրույցին՝ լրագրողների հասցեին հնչեցնելով կոպիտ արտահայտություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան