Թրամփը Զելենսկիի հետ հեռախոսազրույցում կրկին խնդրել է չհարվածել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին․ Axios

Լուրեր

14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ընթացքում մի քանի անգամ խնդրել է դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները,քանի որ այդ հարվածները հանգեցնում են համաշխարհային շուկայում դիզելային վառելիքի գների աճի։ Այս մասին հայտարարել է Axios-ի աղբյուրը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

««Դիզել» բառը զրույցի ընթացքում բազմիցս հնչել է»,- նշել է աղբյուրը։

Կիրակի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր Դոնալդ Թրամփի հետ նոր հեռախոսազրույցի մասին։ Նա հայտարարել էր, որ այս շաբաթ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, կհանդիպի ԱՄՆ նախագահի հետ։

«Կան գաղափարներ ապաէսկալացիայի միջոցների և անվտանգության հիմնարար հարցերի վերաբերյալ՝ էներգետիկ, պարենային անվտանգության, մարդկանց կյանքի պաշտպանության ոլորտներում։ Մենք աշխատում ենք ամերիկյան թիմի հետ և պատրաստ ենք իսկապես լուրջ քայլերի»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ շնորհակալություն հայտնելով Թրամփին Լինդսի Գրեհեմի օրենքը ստորագրելու համար, որը թույլ է տալիս զգալիորեն խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Թրամփի և Զելենսկիի հերթական հանդիպումը տեղի կունենա Սպիտակ տան՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ապաէսկալացիայի փոխադարձ քայլերի շուրջ պայմանավորվածության հասնելու և բանակցությունները վերսկսելու ջանքերի ֆոնին։ Միաժամանակ, վերջին օրերին կողմերի միջև ռազմական գործողություններն ինտենսիվացել են, մեկնաբանում է Axios-ը։ Կիևի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը պարբերականին հայտնել է, որ հանդիպումը, ինչպես սպասվում է, տեղի կունենա երեքշաբթի։

Կիրակի Ուկրաինան հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել էր Մոսկվային։ Քաղաքապետը հարձակումն անվանել է «ամենազանգվածայինը»՝ նշելով, որ շաբաթ երեկոյից ի վեր Մոսկվային մոտենալիս խոցվել է 450 անօդաչու թռչող սարք։

ԱԹՍ-ների մի մասը հարվածել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանին, որը նախկինում ևս բազմիցս ենթարկվել է անօդաչուների հարձակումների։ Այնտեղ կրկին հրդեհ էր բռնկվել։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել էր «Ֆլամինգո» թևավոր հրթիռների խոցման մասին։

Սա Թրամփի կողմից Զելենսկիին Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու առաջին կոչը չէ։ Ուկրաինան 2026 թվականին ուժեղացրել է այդ օբյեկտների դեմ հարվածները։

Սեպտեմբերի 13-ին Իռլանդիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահը հայտարարել էր․ «Պարոն Զելենսկին պետք է միայն մեկ բան անի՝ դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության օբյեկտները շարքից հանել։ Մենք այս մասին խոսել ենք պարոն Զելենսկիի հետ։ Կան բազմաթիվ այլ թիրախներ։ Մի հարվածեք դիզելային վառելիք արտադրող օբյեկտներին։ Դա վնասում է ամբողջ աշխարհին»։

Ավելի ուշ նա հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են հրաժարվել էներգետիկ ենթակառուցվածքների դեմ փոխադարձ հարձակումներից, սակայն ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Կիևը նրա խոսքերը չեն հաստատել։

Թեև Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել քննարկել ձմռան մեկնարկից առաջ ապաէսկալացիայի ուղղությամբ քայլերը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը,  կոնկրետ պայմանավորվածության հասնելու հարցում իրական առաջընթացը դեռևս քիչ է, ընդգծում է Axios-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի