ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ

Լուրեր

02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սա խաղաղությո՞ւն է, թե՞ տևական անդորր՝ պայթյունից առաջ։ 2025-ի օգոստոսի 8-ից ի վեր ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին կրակոցներ ու զոհեր չկան։ Ու թեև Փաշինյանն ու Ալիև անգամ հասցրել են խաղաղության միջազգային մրցանակներ ստանալ, այդուհանդերձ՝ պարբերաբար լարվածություն և ագրեսիվ խոսք նկատվում է։ Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարի հայկականությունը, հայկական ձեռագրերի ու քրիստոնեական ժառանգության իսկությունը կասկածի տակ դնելուց օրեր անց՝ Ալիևը հայտարարեց, թե հայերը մզկիթներում անասուններ են պահել, և որ դա իրենք չեն մոռանա։ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար։

Զուգահեռ վարչապետը նաև պնդեց՝ դպրոցներում Իրական Հայաստանի գաղափարախոսությանը հակասող երևույթները սպառնալիք են ՀՀ-ի համար և հակազդման կարժանան, օրինակ՝ Մուշը և Վանը հետ բերելու մասին քարոզչությունը։ Ի՞նչ է սա․ խաղաղությո՞ւն, թե՞ թեժ կոնֆլիկտի տեղափոխում սառը և հոգեբանական փուլ։

Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Դիաննա Կարապետյանը՝ Ադրբեջանի հարցերով վերլուծաբան, Յուրի Մովսեսյանը՝ «Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող, Բարդուղ Գալստյանը՝ քաղաքագետ, Հրաչյա Արզումանյանը՝ ռազմական փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, Հովսեփ Ղազարյանը՝ քաղաքական գործիչ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան