«Ես եկել եմ Գերագույն խորհրդի ժողովին մասնակցելու»,- այս մասին Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում նշեց Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Հարցին՝ ինչ օրակարգով է ժողովը հրավիրվել, նա չցանկացավ պատասխանել։ Նա նշեց՝ Ֆրանսիայից նոր է վերադարձել, կաթողիկոսի դեմ ընդվզած 10 եպիսկոպոսների հետ չի զրուցել, 2-ին զանգել է, սակայն զանգերն անպատասխան են մնացել։ …

