Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի նկատմամբ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեն։ Նրա խոսքով՝ գործը վերաբերում է 2019 թվականի հունիսի 20-21-ի իրադարձություններին և Չորչանայի միջադեպերին։ Մասնավորապես, խոսքը խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ երկուսից ավելի անձանց դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու կազմակերպման, ինչպես …

