ԱՄՆ փոխնախագահ Վենսից ակնկալում ենք՝ Բաքվին ճնշել, որ պատանդառված հայերն ազատ արձակվեն․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ընդդիմությունն ակնկալում է Միացյալ Նահանգների գործուն միջամտությունը Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական գործիչների ազատ արձակման հարցում։ Նա քննադատել է ՀՀ իշխանություններին այս հարցում բավարար ջանքեր չգործադրելու համար և անդրադարձել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման շուրջ ընդդիմության մտահոգություններին։

Գառնիկ Դանիելյանը նշել է, որ Վենսի այցի օրը կազմակերպված ակցիան ուղղված է ԱՄՆ իշխանությունների ուշադրությունը Բաքվում ապօրինաբար պահվող հայերի խնդրին հրավիրելուն։ «Մեր կոչն է, խնդրանքն է, հորդորն է, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը գործուն քայլեր ձեռնարկի, ունի այդ լծակները, այդ հեղինակությունը Բաքվի վրա ճնշումներ գործադրելու և այս ուղղությամբ դրական արդյունք ակնկալելու», – հայտարարել է պատգամավորը։

Նա քննադատել է ՀՀ իշխանություններին՝ պնդելով, որ գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի տրամադրվում։ «Այսինքն, մեզ այդ ուղղությամբ որևէ մի հիմնավոր փաստարկ կամ որևէ մի բացատրություն, օրինակ՝ ինչ փուլում է եղել, ինչ փուլում է հիմա գտնվում, չի ասվել», – ասել է նա՝ հավելելով, որ ընդդիմության կողմից նախաձեռնված՝ Բաքվում գերիներին այցելելու և մոնիթորինգ իրականացնելու խմբի ստեղծման գործընթացները ձախողվել են իշխանության կողմից։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ ընդդիմության քննադատություններին և միաժամանակ ԱՄՆ-ին ուղղված կոչերին՝ Դանիելյանը պարզաբանել է, որ իրենք դեմ չեն կոմունիկացիաների բացմանը, եթե դրանք հիմնված են փոխադարձության և Հայաստանի ինքնիշխանության սկզբունքների վրա։ «Եթե դա բխում է այն տրամաբանությունից, որ նույն ձև, նույն սկզբունքներով, նույն տրամաչափով, նույն ձև պիտի մենք օգտվենք, ես այդ օգտվելու հանգամանքը, կներեք, բայց չեմ տեսնում», – նշել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դերը պետք է լինի ոչ թե պարզապես վկայի, այլ երաշխավորի կարգավիճակում, քանի որ առանց դրա ցանկացած պայմանագիր կարող է խախտվել։ «Եթե մի բան չունի երաշխիքներ, մտավախություն կա խախտվելու», – ընդգծել է ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, որ իրենք ակնկալում են, որ խաղաղության գործընթացում ներգրավված գերտերությունները կկարողանան ապահովել այդ երաշխիքները։

Գառնիկ Դանիելյանը նաև մտահոգություն է հայտնել, որ ՀՀ իշխանությունները կարող են խոչընդոտել ԱՄՆ փոխնախագահի հնարավոր հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ՝ հաշվի առնելով ներքաղաքական լարվածությունը և իշխանության վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան