Ուկրաինայում զոհվել է ՌԴ-ի կողմից կռվող «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանի կողմից կռվող «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը զոհվել է Դոնեցկի շրջանում՝ «մարտական ​​առաջադրանք կատարելիս»։ Այս մասին հայտնել է  Գորլիվկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։ Գորլիվկան գտնվում է Դոնբասի ռուսների կողմից օկուպացված հատվածում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ 2022 թվականի դեկտեմբերին Գասպարյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնի Ռոստովի Հարավային ռազմական շրջանի շտաբում պարգևատրվածների թվում էր։ Մինչ այդ նա ազատազրկված է եղել խիստ ռեժիմի բանտում։

Գասպարյանը, որը նախկին MMA մարտիկ է, ձերբակալվել է 2019 թվականի հոկտեմբերին Մոսկվայի սրճարանում կողոպուտի փորձից հետո։ Դատարանը պարզել էր, որ պղպեղի սփրեյ օգտագործելով՝ նա և նրա հանցակիցը, զինված ոչ մահացու ատրճանակով, փորձել են սրճարանի հաճախորդից գողանալ մեծ գումար պարունակող պայուսակ։ 2020 թվականի նոյեմբերին Գասպարյանը դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։

Բանտից ազատվելուց հետո նա կռվել է «Վագներ» խմբավորման կազմում, իսկ ավելի ուշ դարձել է որպես հայկական ներկայացվող «Արբատ» գումարտակի հրամանատարը։

2025 թվականի փետրվարի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էին «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանն ու նրա թիկնապահներից մեկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի