ՆԱՏՕ-ի երկու երկրների հետախուզական ծառայությունները կարծում են, որ Ռուսաստանը նոր հակաարբանյակային զենք է մշակում՝ Իլոն Մասկի Starlink արբանյակային համակարգին հարվածելու համար, հաղորդում է Associated Press-ը, գրում է The Insider-ը։ Գործակալության կողմից ուսումնասիրված հետախուզական տվյալների համաձայն՝ այս «տարածքային» զենքն ուղեծրում կստեղծի հարյուր հազարավոր մետաղական գնդիկներից բաղկացած ամպեր, որոնք կարող են միաժամանակ շարքից հանել մի քանի արբանյակ: …

