Քննարկվել են Firebird-ի կողմից Հայաստանում ԱԲ գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։

ՀՀ կառավարությունից փոխանցում են, որ զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։ Ռև Լեբարեդյանը նշել է, որ կենտրոնի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս առումով, կողմերը կարևորել են NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։

Նիկոլ Փաշինյանը և Ռև Լեբարեդյանն անդրադարձել են Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի հետագա զարգացմանը, պետական կառավարման համակարգում արդյունավետությունը բարձրացնելու նպատակով արհեստական բանականության ներդրմանը վերաբերող հարցեր։ Վարչապետն այդ առումով ընդգծել է մասնավոր հատվածի կողմից աջակցության տրամադրման անհրաժեշտությունը։

Ռև Լեբարեդյանը ներկայացրել է նաև Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը։ Վարչապետ Փաշինյանը ողջունել է գաղափարը և հայտնել Կառավարության աջակցությունն այն կյանքի կոչելու գործում։