ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու բանակցությունները շարունակվում են, բայց առջևում «երկար ճանապարհ» կա․ Լավրով

Լուրեր

29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու բանակցությունները շարունակվում են, բայց դեռ «երկար ճանապարհ կա անցնելու»։ НТВ-ին տված հարցազրույցում  նա կոչ է արել խուսափել «իրադարձությունների ոգևորված ընկալումից, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացիներին, Վլադիմիր Զելենսկիին իրենց տեղն է դրել», գրում է Meduza-ն։

«Սա լավ է, եթե մենք ուզում ենք խաղաղության հասնել Ուկրաինայում, բայց մենք դեռ այնտեղ չենք։ Բանակցությունները շարունակվում են. երկրորդ փուլը տեղի է ունեցել Աբու Դաբիում, դեռ երկար ճանապարհ կա անցնելու»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանը, Ուկրաինան և Միացյալ Նահանգները Աբու Դաբիում անցկացրել են բանակցությունների երկու փուլ։ Առաջինը տեղի է ունեցել հունվարի 23-24-ին, երկրորդը՝ փետրվարի 4-5-ին։ Կողմերը համաձայնության եկել 157 գերիների փոխանակման հարցով՝ 157-ը 157-ի դիմաց։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ բանակցությունները «կառուցողական» են եղել։

Բանակցությունների կոնկրետ բովանդակության մասին քիչ բան է հայտնի։ ՏԱՍՍ-ը, հղում անելով «Աբու Դաբիի արևմտյան աղբյուրին», հաղորդել է, թե Մոսկվան, որպես «մեծ գործարքի» մաս, ցանկանում է, որ միջազգային հանրությունը պաշտոնապես ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունը Դոնբասի նկատմամբ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ Միացյալ Նահանգներն առաջարկում է պատերազմը դադարեցնել մինչև ամռան սկիզբ, քանի որ հետագայում այն ​​կունենա մեկ այլ առաջնահերթություն՝ Կոնգրեսի ընտրությունները։

Աբու Դաբիում նախնական բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ խաղաղության ծրագրի մշակման միակ չլուծված հարցը տարածքային խնդիրն է։ Զելենսկին նշում է, որ տարածքային հարցը կարող է լուծվել միայն Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպման միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի