Միրոսլավ Կլոզեն պատմել է՝ ինչու է «Նյուրնբերգը» ձեռք բերել Ստյոպա Մկրտչյանին

Լուրեր

27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
Բոլորը

«Նյուրնբերգի» գլխավոր մարզիչ Միրոսլավ Կլոզեն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանի նորամուտին գերմանական ակումբում։ 22-ամյա ֆուտբոլիստը «Նյուրնբերգում» նորամուտը նշել էր «Պադերբորնի» դեմ 2-րդ Բունդեսլիգայի 21-րդ տուրի խաղում (1։2)։ Մկրտչյանը խաղն սկսել էր մեկնարկային կազմում և  առաջին խաղակեսում սեփական տուգանային հրապարակում խախտել էր կանոնները, ինչից հետո նշանակվել է 11-մետրանոց հարված ու «Պադերբորնը» բացել էր հաշիվը։

«Նա ընդամենը 2 օր է մարզվել թիմի հետ։ Դեռ ամեն բան իդեալական չէ, բայց նա փորձառու է։ Նա արդեն բարձր մակարդակում խաղացել է հավաքականի կազմում, այդ պատճառով մենք ընտրեցինք հենց նրան»,- Գերմանիայի հավաքականի ու Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեի խոսքը մեջբերում է Kicker-ը։

Ստյոպա Մկրտչյանն օրեր առաջ խորվաթական «Օսիեկից» է տեղափոխվել «Նյուրնբերգ», որը, ըստ Transfermarkt-ի, 800 հազար եվրո է վճարել գործարքի համար։ Հայաստանի հավաքականում պաշտպանը նորամուտը նշել է 2022 թվականին ու մինչև օրս անցկացրել է 23 խաղ։ Transfermarkt-ը 400 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։