Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանի ելույթի ժամանակ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց։ Ընդդիմադիրները սկսեցին տեղից արձագանքել ելույթը, ինչին միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նախազգուշացում հայտարարեց «Մայր Հայաստանից» Գրիգոր Իսկանդարյանին։ «Շա՛տ եք լոճվում։ Ձեզ նախազգուշացում, պարո՛ն Իսկանդարյան։ Ձեզ նախազգուշացում, պարո՛ն Հակոբյան, ու Ձեզ նախազգուշացում, ու Ձեզ նախազգուշացում, ու շարունակեք ոգևորվել, ժողովո՛ւրդ ջան։ Նախազգուշացումները կանցնեն …

