ԵՄ-ն քննարկում է Վրաստանի և Ինդոնեզիայի նավահանգիստների նկատմամբ պատժամիջոցների հարցը՝ ՌԴ-ի դեմ սահմանափակումների նոր փաթեթի շրջանակում

Լուրեր

28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
Բոլորը

Եվրամիությունը  նախատեսում է առաջին անգամ սահմանափակումներ մտցնել երրորդ երկրների նավահանգիստների՝ Վրաստանի Կուլևիի և Ինդոնեզիայի Քարիմունի նավահանգիստների նկատմամբ՝ որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մաս: Հնարավոր պատժամիջոցները բխում են ռուսական նավթի հետ կապված գործարքներից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից պատրաստված փաստաթղթին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սահմանափակումները կարող են ներառվել Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթում, որը նախատեսվում է ընդունել մինչև փետրվարի 24-ը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցը: Ընդունվելու դեպքում ԵՄ ընկերություններին և անհատներին կարգելվի համագործակցել այդ նավահանգիստների հետ:

Բացի այդ, ԵՄ պատժամիջոցների են ենթարկվելու նաև ղրղզական Keremet և «Կապիտալ Բանկ Կենտրոնական Ասիա» բանկերը, ինչպես նաև Լաոսի և Տաջիկստանի ֆինանսական հաստատությունները։ Սակայն նախատեսվում է վերացնել սահմանափակումները երկու չինական բանկերի համար։

ԵՄ-ն նաև մտադիր է արգելել մետաղահատ մեքենաների և կապի սարքավորումների ներմուծումը Ղրղզստան։

Նոր փաթեթի շրջանակում քննարկվում է ևս 30 անհատների և 64 ռուսական ընկերությունների, այդ թվում՝ «Բաշնեֆտի» և ութ ռուսական նավթավերամշակման գործարանների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։ Փետրվարի 6-ին, երբ ներկայացվեց պատժամիջոցների 20-րդ փաթեթը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նույնպես հայտարարեց ռուսական նավթ տեղափոխող «ստվերային նավատորմի» մաս կազմող 43 լցանավերի նկատմամբ սահմանափակումների մասին։

Բացի այդ, ըստ ֆոն դեր Լեյենի՝ առաջարկվում է ռուսական հում նավթի ծովային փոխադրումների լիակատար արգելք: Քննարկվում է նաև մետաղների՝ նիկելի, երկաթի հանքաքարի, պղնձի և ալյումինի ներմուծման արգելք: Այլ հնարավոր ներմուծման սահմանափակումներից են ռուսական աղի, ամոնիակի, խճաքարերի, սիլիցիումի և մորթու արգելքը:

Նոր փաթեթը կհաստատվի միայն ԵՄ բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի