Տիմատի, Պիոտրովսկի, Դվորկովիչև․ ԵՄ-ն պատժամիջոցների 20-րդ փաթեթում ռուս զինվորականների, մշակութային գործիչների և գործարարների է ներառում

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 20-րդ փաթեթը։ Այն ընդլայնում է դեռևս 2014 թվականին սահմանված պատժամիջոցների ռեժիմը։ «Սիստեմա» հետաքննող նախագծին հասանելի փաստաթղթի նախագծում նշված են 30 անհատներ և 64 կազմակերպություններ։ Բրյուսելը նրանց համարում է Ուկրաինայի ինքնիշխանության խաթարման, պատերազմին աջակցելու և գործող սահմանափակումները շրջանցելու մեղսակից, գրում է Current time-ը։

Զինվորականներ

Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Ալեքսեյ Ռտիշչև և նրա տեղակալ Անդրեյ Մարչենկո․ անցյալ տարի պատժամիջոցների են ենթարկվել Միացյալ Թագավորության կողմից։

Թիմուր Շագիվալեև՝ Ալաբուգայի հատուկ տնտեսական գոտու տնօրենը։ Ալաբուգայում գործում են մի քանի ընկերություններ, որոնք արտադրում են «Շահեդ» հարձակողական անօդաչու թռչող սարքեր։ Այս ընկերություններում աշխատանքի են ընդունվում ուսանողներ։

Ցուցակում ներառված են նաև Վլադիմիր Լեպինը՝ «Կալաշնիկով» կոնցեռնի կոնստրուկտորական բյուրոյի գործադիր տնօրեն, «Ռոստեխ» դուստր ձեռնարկությունների՝ «Միացյալ գործիքների արտադրական կորպորացիա», «Սիբեր հոլդինգ» և «Տեխնոդինամիկա» թոփ մենեջերները։

Մշակութային և սպորտային գործիչներ

Ռեփեր Տիմատին (Թիմուր Յունուսով)․ ԵՄ-ն նրան մեղադրում է ռուսական քարոզչություն տարածելու մեջ: Տիմատին ակտիվ  ճանապարհորդում է Եվրոպայով մեկ: Օրինակ՝ 2025 թվականի հունվարին նա ընտանիքի հետ Փարիզում էր:

Սերգեյ Օբրիվալին՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի փոխնախարար։ Նա վերահսկում է նախարարության այն գերատեսչությունների գործունեությունը, որոնք, ըստ ԵՄ-ի, ներգրավված են ուկրաինական մշակութային ժառանգության վայրերի բռնագրավման գործում։ Օբրիվալինը նաև մեղադրվում է Ղրիմում հնագիտական ​​աշխատանքներ կատարելու իրավունք տվող ռուս գիտնականներին թույլտվություններ ստորագրելու մեջ։

Էրմիտաժ թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին մեղադրվում է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային աջակցելու մեջ։

Պատժամիջոցների կենթարկվեն նաև տնտեսագետ, ՌԴ նախկին փոխվարչապետ և Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը, Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ստանիսլավ Պոզդնյակովը և ռուս բռնցքամարտիկ Ֆեդոր Չուդինովը։

Գործարարներ

Նախկին սենատոր և շինարարական ոլորտի միլիարդատեր Անդրեյ Մոլչանով։ Նրա խորթ հայրը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետն էր և Պուտինի ղեկավարը Լենինգրադի պետական ​​համալսարանում։

ԵՄ ցուցակում են նաև գործարարներ Իլյա Շչերբովիչը և Վլադիմիր Ավետիսյանը: Առաջինը կապված էր Պուտինի վաղեմի գործընկեր և «Ռոսնեֆտ»-ի գործադիր տնօրեն Իգոր Սեչինի հետ, մինչդեռ երկրորդը Անատոլի Չուբայսի թիմի անդամ էր: Ձեռնարկատերերը ցուցակում ներառվել են որպես Ռուսաստանի բյուջեի համար եկամուտ ապահովող բիզնեսների սեփականատերեր։

Պատժամիջոցների ցանկին նախատեսվում է ավելացնել ևս 20 ռուսական բանկ։ Դրանցից ամենամեծերն են՝ «Ռուսական ստանդարտը», «Ավանգարդը», «Պոչտա բանկը» և «Մետալինվեստբանկը»։ Նրանց նկատմամբ գործարքների արգելքի կիրառումը կհանգեցնի նրանց անջատմանը SWIFT միջազգային ֆինանսական  համակարգից։

Ցանկում են նաև «Բաշնեֆտ» և «Սլավնեֆտ» նավթային ընկերությունները, ինչպես նաև մի քանի խոշոր ռուսական նավթավերամշակման գործարաններ։

ԵՄ արտաքին գործերի նախարարները, ինչպես սպասվում է, կհաստատեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը  մինչև փետրվարի 24-ը՝ Ուկրաինա լիամասշտաբ ներխուժման տարելիցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի