Օկուպացված Դոնեցկում կայազորի ռազմական դատարանը չորս ռուս զինվորների դատապարտել է մինչև 12 տարվա ազատազրկման՝ ամերիկացի Ռասել Բենթլիի սպանության համար: Այս մասին հայտնել է Հարավային շրջանի ռազմական դատարանի մամուլի ծառայությունը, գրում է Meduza-ն։ Ռասել Բենթլին ծնունդով Թեխասից է։ Նա պատերազմում կռվել է Ռուսաստանի կողմից։ 2014 թվականին Բենթլին միացել է Դոնեցկի մարզի անջատողականներին, մինչև 2017 թվականը ծառայել …

