Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն սեպտեմբերի 12-ին ներկայացել է դատարան, որտեղ անցկացվել են առաջին դատալսումները համալսարանական դիպլոմը խարդախությամբ ստանալու գործով։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Իմամօղլուն դատարան է մտել՝ «Նախագահ Իմամօղլու» վանկարկումների ներքո։ Հանելով բաճկոնը և ծալելով թևքերը՝ Իմամօղլուն հայտարարել է. «Այս գործի գոյությունն ինքնին ամոթ է։ Այս մեղադրական եզրակացությունը գրել է մեկը, ով …