Հոկտեմբերի 27-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ տեսակցության եկած քաղաքացուհի Ա․Դ․-ին․ հայտնում են ՔԿԾ-ից։ Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել առանձնապես խոշոր չափի՝ 21,3 գրամ քաշով, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, սև զանգված։ Ա․Դ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ …

