Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին

Լուրեր

07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
Բոլորը

Փետրվարի 15-ին Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, որը Գերմանիայում էր ամուսնու՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու համար, ադրբեջանցի լրագրող Էմին Հուսեյնովի՝ երկրում ժողովրդավարության վիճակի մասին հարց տալու փորձի ժամանակ հայտարարել է, թե նա ժամանակին կանացի հագուստով թաքնվել է Շվեյցարիայի դեսպանատանը։

Երբ Էմին Հուսեյնովը Մեհրիբան Ալիևային ասել է, որ ցանկանում է հարց ուղղել Ադրբեջանում ժողովրդավարության վերաբերյալ, Ադրբեջանի փոխնախագահը հայտարարել է․ «Դուք չէի՞ք կանացի հագուստով թաքնվում դեսպանատանը։ Մաղթում եմ ձեզ առողջություն»։

2014 թվականին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Էմին Հուսեյնովի գլխավորած «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ» կազմակերպության դեմ, լրագրողին արգելվել էր լքել երկիրը։ Հուսեյնովն այն ժամանակ հայտարարել էր, որ իր և իր ղեկավարած ՀԿ-ի գործունեությունը ենթարկվել է քաղաքական դրդապատճառներով ճնշման։ Ադրբեջանցի պաշտոնյաներն այն ժամանակ պնդում էին, որ քրեական գործը կապված է ֆինանսական խախտումների հետ։

Էմին Հուսեյնովը թաքնվել էր Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը՝ հնարավոր ձերբակալությունից խուսափելու և իր անվտանգությունն ապահովելու համար։ 2015 թվականին նա արտագաղթել է։

Սոցիոլոգ Սանուբար Հեյդարլին Meydan TV-ին ասել է, որ լրագրողի հարցին Մեհրիբան Ալիևայի արձագանքը ցույց է տալիս, որ Ալիևների ընտանիքը շատ զայրացած է։

«Այս իշխող ընտանիքը սովորաբար անտեսում է անկախ լրագրողների հարցերը։ Այս անգամ արձագանքեցին, քանի որ զայրացած էին Մեհման Հուսեյնովի կողմից իրենց հարսի՝ Ալյոնա Ալիևայի մասին հրապարակված տեսանյութերից։ Ցավալի է, որ առաջին փոխնախագահը, չնայած կին է, փորձում է լրագրողին կանացի հագուստի հիշատակման միջոցով։ Այս պատասխանով մենք նաև տեսնում ենք, թե որքան խորթ է Ադրբեջանի իշխանությունների համար խոսել կանանց իրավունքների և Ադրբեջանում տարբեր գործընթացներում նրանց դերի մասին»,- ասել է նա։

Էմին Հուսեյնովի եղբայրը՝ բլոգեր Մեհման Հուսեյնովը, երկար ժամանակ է՝ տեսանյութերի շարք է հրապարակում նախագահական ընտանիքի, հատկապես՝ Ալիևների հարսի՝ Ալյոնա Ալիևայի մասին: Մեհման Հուսեյնովը նշել է, որ տեսանյութերը նկարահանվել են՝ իր ննջասենյակում թաքնված տեսախցիկների տեղադրմանն ի պատասխան։

Մեհրիբան Ալիևայից առաջ Էմին Հուսեյնովը հարց էր ուղղել Իլհամ Ալիևին՝ կոչ անելով պատասխանել անկախ լրատվամիջոցների հարցերին։ Ի պատասխան՝ Ալիևը հայտարարել է, որ «աշխարհում անկախ լրատվամիջոցներ չկան»։

Նշենք, որ իր հրապարակած տեսանյութերում Մեհման Հուսեյնովը բացահայտում է, որ Ալիևների հարսի իրական անունն Ալյոնա Գոնչար է։ Նա ուկրաինուհի է Օդեսայից, գիշերային ակումբների սիրահար։ Համացանցում նաև նրա մի շարք լուսանկարներ են տարածվել։ Նշվում է, որ Ալյոնան ռուսաստանաբնակ գործարար Գոդ Նիսանովի դուստրը չէ, ինչպես նախկինում լուրեր էին շրջանառվում։

Ըստ Հուսեյնովի՝ 2018 թվականին, երբ հայտարարվել էր, թե Հեյդար Ալիև կրտսերը զինվորական ծառայության է, նա իրականում չի ծառայել, այլ եղել է Ֆրանսիայում, որտեղ էլ ծանոթացել է Ալյոնայի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի