Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել

Լուրեր

29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանում ցուցարարների նկատմամբ հարուցվել է առնվազն 23,000 քրեական գործ, հաղորդում է Radio Farda-ն՝ հղում անելով դատական ​​պաշտոնյայի, գրում է Current time-ը։

Ըստ աղբյուրի՝ ձերբակալություններ են իրականացվել երկրի բոլոր նահանգներում։ Նա նաև ասել է, որ բողոքի ցույցերի ընթացքում գրանցվել են 749 ոստիկանական բաժանմունքների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 120 կենտրոնների վրա հարձակումներ։

ԱՄՆ-ում գործող «Իրանի մարդու իրավունքների պաշտպաններ» (HRAI) անկախ իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ փետրվարի 15-ի դրությամբ՝ ձերբակալվել էր առնվազն 53,552 մարդ, որոնցից 144-ը՝ ուսանողներ։ 11,053 մարդ կանչվել է դատարան։

Իրանում բողոքի ցույցերը սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի 28-ին և տարածվել երկրի բոլոր նահանգներում: Սկզբում ցուցարարները բարձրացնում էին տնտեսական ճգնաժամի հետ կապված պահանջներ, սակայն ավելի ուշ սկսեցին կարգախոսներ վանկարկել կառավարության դեմ, նաև միապետության վերականգնման կոչեր հնչեցին։

HRAI-ը հաղորդում է, որ հաստատվել է 7015 մարդու մահ, որոնցից 6508-ը համարվում են ցուցարարներ։ Եվս 11,744 դեպք քննվում է: Բացի այդ, ըստ մարդու իրավունքների պաշտպանների՝ 25,845 մարդ վիրավորվել է:

The Wall Street Journal-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ը գաղտնի կերպով շուրջ 6000 Starlink տերմինալ է ուղարկել Իրան՝ քաղաքացիներին օգնելու շրջանցել արգելափակումների ռեժիմը։

Նշվում է, որ նախագահ Թրամփը տեղյակ է եղել մատակարարումների մասին, բայց հայտնի չէ՝ արդյո՞ք նա անմիջականորեն հաստատել է այդ ծրագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի