ՀՀ-ում գրանցված միջազգային բժշկական կենտրոններից մեկի փոխտնօրենը զինակոչիկների պարտադիր զինծառայությունից խուսափելուն օժանդակելու համար կաշառք է ստացել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նրա և ևս 8 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունից ստացված՝ առերևույթ հանցանքների մասին հաղորդման հիման վրա նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ-ում գրանցված միջազգային բժշկական կենտրոններից …

