FlyOne Armenia-ն Մասկատ-Երևան հատուկ չվերթ կիրականացնի

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստեղծված արտակարգ իրավիճակի բերումով FlyOne Armenia ավիաընկերությունը հայտարարում է, որ իրականացնելու է ՀԱՏՈւԿ ՉՎԵՐԹ` Մասկատ-Երևան երթուղով:

Ավիաընկերությունից տեղեկացնում են, որ հատուկ չվերթը կիրականացվի մարտի 3-ին:

Ավելի վաղ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Մերձավոր Արևելքի երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները գործում են արտակարգ ռեժիմով։ Քննարկումներ են ընթանում մի շարք ավիաընկերությունների՝ FlyOne, FlyDubai, Air Arabia և Qatar Airways հետ՝ հնարավոր թռիչքների կազմակերպման ուղղությամբ, իսկ Իրանում, Իսրայելում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում, Օմանում, Կատարում և Լիբանանում ՀՀ դեսպանությունները շարունակում են կապի մեջ լինել քաղաքացիների հետ։ Այս պահի դրությամբ զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։

Հիշեցնենք՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի լայնածավալ հարվածների հետևանքով, հաստատել է իրանական պետական հեռուստատեսությունը։ Նրա մահվան կապակցությամբ Իրանի իշխանությունները հայտարարել են 40-օրյա համազգային սուգ և երկրի բնակիչներին տրամադրել յոթ ոչ աշխատանքային օր։

Իրանը ժամանակավորապես կղեկավարի երեք անձից բաղկացած խորհուրդը՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Գոլամհոսեյն Մոհսենի Էյեն ու Պահապանների խորհրդի անդամներից մեկը։ Եռյակը կստանձնի մինչ այժմ իշխող այաթոլլա Ալի Խամենեիի պարտականությունները մինչև այն պահը, երբ փորձագետների խորհուրդը՝ 88 ազդեցիկ աստվածաբաններից կազմված մարմինը, կնշանակի իրավահաջորդին։ Իրանի օրենսդրության համաձայն՝ Փորձագետների խորհուրդը պարտավոր է հնարավորինս շուտ ընտրել նոր գերագույն առաջնորդ։ Ով կարող է դառնալ Խամենեիի իրավահաջորդը, առայժմ հայտնի չէ։