Հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից և բազում աշխարհաքաղաքական աղետներից. Փաշինյան

Լուրեր

26.03.2026 | 18:28
«Պայացներ» օպերան վերադառնում է բեմ․ սպասված առաջնախաղ Երևանում
26.03.2026 | 18:27
Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին տրամադրված պարգևները հետ վերցնելու պնդումը կեղծ է․ վարչապետի խոսնակ
26.03.2026 | 18:19
Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացնում է՝ «թշնամիները պատրաստվում են օկուպացնել» իրանական կղզիներից մեկը
26.03.2026 | 18:10
Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ են ձերբակալվել // ԵՄ ղեկավարները մայիսին ՀՀ-ում կլինեն․ ԼՈՒՐԵՐ
26.03.2026 | 18:05
Տրանսգենդեր մարզիկները չեն կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերի կանանց մրցումներին
26.03.2026 | 18:01
Երևանի 20 հասցեներում խուզարկությունների արդյունքով հայտնաբերվել են թմրանյութերի արտադրամաս և զենք-զինամթերք
26.03.2026 | 17:56
Փաշինյանը, Արարատ Միրզոյանը պետք է գան և վկայություն տան․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 17:51
«Ինչի՞ չեք իսկական մարդասպանին դատում», «Դահլիճից դուրս հրավիրեք քաղաքացուն»․ միջադեպ դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 17:44
Սառա Մալալին՝ պաշտոնապես անգլիկան եկեղեցու առաջին կին ղեկավար
26.03.2026 | 17:42
20 կգ թմրամիջոցների մաքսանենգության գործը բացահայտվել է․ երկու անձ կալանավորվել է
26.03.2026 | 17:34
ԱՄՆ նավաստին «ոչ մարտական» վնասվածք է ստացել USS Abraham Lincoln ավիակրի վրա
26.03.2026 | 17:25
Չեղարկված չվերթների պատճառով տոմս գնած քաղաքացիներին կտրամադրվի փոխհատուցում․ ընթացակարգը մշակման փուլում է
26.03.2026 | 17:17
TOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBank
26.03.2026 | 17:10
«Կանազ» մշակույթի տունը կվերակառուցվի՝ դառնալով STEAM կրթական կենտրոն․ խոսնակ
26.03.2026 | 16:59
Այս պատերազմն աղետ է. Գերմանիան Իրանում իրավիճակից ելքի ռազմավարություն չի տեսնում, բայց առաջարկում է օգնություն հրադադարի հասնելու
Բոլորը

Երևանում Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դիվանագետներին, ընդգծել դիվանագիտության դերը անվտանգության և երկրի տնտեսական զարգացման ապահովման գործում։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետը շնորհավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և բոլոր դիվանագետներին մասնագիտական օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայության համար և ընդգծել, որ չափազանց կարևոր է դիվանագիտության և դիվանագիտական ծառայության դերի և նշանակության գիտակցումը մեր երկրի զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքով, երկրի անվտանգության և բնականոն զարգացման գործում դիվանագիտության և դիվանագիտական ծառայության դերին պետք է ավելի ուշադիր լինել, քանի որ անվտանգություն ասելիս սովորաբար միշտ հասկացել ենք բանակ. «Բայց ավելի ուշ ենք հասկացել, որ ինչքան շատ ենք անվտանգությունը կապում բանակի հետ, այդքան նշանակում է անվտանգության պակաս կա կամ այդքան նշանակում է անվտանգության իրադրությունը կամ վիճակը բարվոք չէ, և ընդհակառակը՝ ինչքան շատ ենք անվտանգություն ասելիս նկատի ունենում փափուկ գործոններ, ինչպես ընդունված է ասել, նշանակում է անվտանգության ավելի հուսալի մակարդակ կա»։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհը, պրոցեսները, տեղի ունեցող փոփոխությունները և իրադարձությունների պատճառահետևանքային կապը ճանաչելը թույլ է տալիս միջավայրն ավելի կանխատեսելի և կառավարելի դարձնել։ «Եվ այս առումով, իհարկե, այն իրադրությունը, որ մենք ունենք այսօր Հայաստանում արտաքին քաղաքական միջավայրի առումով, կարծում եմ՝ բավականին շոշափելի և մեծ ձեռքբերում է: Բայց նաև պետք է չմոռանանք, ի վերջո, մեր դիվանագիտական գործունեության, արտաքին հարաբերությունների ոլորտում մեր գործունեության ամենակարևոր նպատակը. այդ նպատակը մեր երկրի պետական շահը, այն է՝ մեր երկրի տնտեսական զարգացումն ապահովելն է, որովհետև դա էլ է խնդիր, երբ այդքան շատ կենտրոնացած ենք անվտանգության վրա, ինչը, իհարկե, կենսական անհրաժեշտություն է, բայց ինչքան անմիջական է մեր լարվածությունը և անվտանգության մեր կարիքը, այդքան նշանակում է, որ ուղղակի հեռու ենք տնտեսական զարգացման տրամաբանությունից»,- նշել է վարչապետը։

Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը հավելել է. «Պետք է արձանագրել, որ վերջին տարիների պրոցեսները և այն, ինչի մասին հրապարակային խոսում ենք, ակնհայտորեն վկայում են իրադրության դիտանկյունի փոփոխության մասին, երբ տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ խոսելիս, ասում ենք, որ կարծես տնտեսությունը վազանցում է քաղաքական պրոցեսներին, ինչը միանշանակ դրական է։ Դա նշանակում է, որ մեր դիվանագիտական ջանքերն ավելի են կենտրոնացած տնտեսական զարգացման տրամաբանության վրա: Ինչքան մենք կենտրոնացած ենք տնտեսական զարգացման տրամաբանության վրա, նշանակում է՝ այնքան ավելի հեռացած ենք զուտ լարվածության և էսկալացիայի տրամաբանությունից և շրջանակից»։

Իր ելույթում երկրի ղեկավարը խոսել է նաև այս տարիների ընթացքում ձեռք բերված խաղաղության մասին. «Շատ կարևոր է, որ մենք գնահատենք այն խաղաղությունը, որ ունենք: Շատ կարևոր է, որ գնահատենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող ապաշրջափակումը, որն ունենք»։ Վարչապետը շեշտել է՝ Հայաստանի տնտեսական զարգացումն ավելին է, քան կանխատեսվում էր, այդ թվում՝ դիվանագիտական գործունեության հաշվին. «Այդ ձեռքբերումները պետք է կարողանանք պաշտպանել, որովհետև կարծում եմ, որ իսկապես հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից և բազում աշխարհաքաղաքական աղետներից: Բայց սա էլ չպետք է ընդունենք որպես ինքնին հասանելի մի բան: Սա աշխատանքի արդյունք է, հետևողական և գիտակցված աշխատանքի արդյունք է»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, չափազանց կարևոր է շարունակական կրթությունը ձեռքբերումների պահպանման և հետագա զարգացման գործում. «Ես համոզված եմ, որ մեր դիվանագիտական ծառայությունն ունի այդ կարողությունները խնամելու, պաշտպանելու, պահպանելու և զարգացնելու իր և Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները, որովհետև պահպանելու, պաշտպանելու ամենակարևոր գործիքներից մեկը զարգացումն է, որովհետև եթե որևէ նվաճում, որևէ ձեռքբերում հետագա զարգացում չի ստանում ավելի մեծ և ավելի կարևոր ինչ-որ մի բան դառնալու ուղղությամբ, այն անպայման կորցնում է իր ընթացիկ նշանակությունը: Ես համոզված եմ, որ մենք այս տրամաբանությամբ էլ կշարժվենք առաջ՝ այն գիտակցությամբ, որ փոփոխվող աշխարհում ինքներս պետք է փոխենք մեր մտահորիզոնի շրջանակը և ծավալը: Մենք պետք է կարողանանք ավելի բարձրից նայել աշխարհին, իսկ ավելի բարձրից նայելու համար պետք է կարողանանք բարձրանալ, իսկ բարձրանալու ճանապարհը միանշանակ և աներկբա է՝ կրթությունն է, շարունակական կրթությունը»:

Ամփոփելով ելույթը՝ վարչապետն արձանագրել է, որ այսօր գնում ենք ավելին իմանալու ճանապարհով, որովհետև դա նշանակում է օբյեկտիվ, ոչ միայն էմոցիոնալ, գործնական հնարավորություն՝ ավելին անել մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության համար: «Շնորհակալ եմ բոլոր դիվանագետներին մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության համար ավելին անելու պատրաստակամության և ամենօրյա աշխատանքի համար»,– եզրափակել է երկրի ղեկավարը:

Հաջորդիվ տեղի է ունեցել դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակված դիվանագետների երդմնակալության արարողությունը, որի շրջանակներում մի շարք դիվանագետներ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստացել են դիվանագետի վկայականներ: