Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ներկայացվեց նորաստեղծ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» հիմնարկի գործունեության մեկնարկային փուլի վերաբերյալ զեկույցը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանին խնդրեց ներկայացնել կատարված աշխատանքներն ու առաջին արդյունքները՝ նշելով, որ առաջիկայում զեկույցները կլսվեն նաև շաբաթական պարբերականությամբ։ Այվազյանը զեկուցեց, որ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը» հիմնադրվել է 2026 թվականի հունվարի 9-ին։ «Կառույցի հիմնական նպատակն է …

