Դուբայի օդանավակայանում չվերթները դադարեցվել են ԱԹՍ-ի հարձակման պատճառով

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դուբայի միջազգային օդանավակայանը (DXB) մարտի 16-ի առավոտյան ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները, գրում է Meduza-ն։

Էմիրության իշխանությունները հայտնել են օդանավակայանի մոտակայքում «անօդաչու սարքի միջադեպի» հետևանքով առաջացած հրդեհի մասին։ Ավելի ուշ նշվել է, որ օդանավակայանի տարածքում գտնվող վառելիքի պահեստ է հրդեհվել։

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն Դուբայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է օդանավակայանում չվերթների ժամանակավոր դադարեցման մասին՝ որպես «նախազգուշական միջոց»։ Ուղևորներին խորհուրդ է տրվել կապվել իրենց ավիաընկերությունների հետ՝ չվերթների մասին տեղեկություններ ստանալու համար։ Դուբայի ոստիկանությունը հայտնել է, որ օդանավակայան տանող ճանապարհները ժամանակավորապես փակ են երթևեկության համար։

Որոշ չվերթներ վերահասցեագրվել են դեպի Դուբայի երկրորդ՝ Ալ Մաքթումի միջազգային օդանավակայան։

Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի հետևանքներից մեկը Պարսից ծոցի երկրների օդանավակայաններում չվերթների լայնածավալ չեղարկումներն են, որոնք ուղևորների, այդ թվում՝ Ասիայից ժամանողների համար հիմնական հանգույցներ են։ Մասնավորապես, պատերազմի սկզբում Դուբայի երկու օդանավակայաններն էլ՝ Ալ Մաքթումը և DXB-ն՝ միջազգային երթևեկության աշխարհի ամենածանրաբեռնված հանգույցը, փակվել էին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի