Երթևեկության կառավարման կենտրոն է ստեղծվել․ հիմնարկի տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ներկայացվեց նորաստեղծ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» հիմնարկի գործունեության մեկնարկային փուլի վերաբերյալ զեկույցը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանին խնդրեց ներկայացնել կատարված աշխատանքներն ու առաջին արդյունքները՝ նշելով, որ առաջիկայում զեկույցները կլսվեն նաև շաբաթական պարբերականությամբ։

Այվազյանը զեկուցեց, որ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը» հիմնադրվել է 2026 թվականի հունվարի 9-ին։

«Կառույցի հիմնական նպատակն է ձևավորել Երևանի հանրային տրանսպորտի և երթևեկության տվյալահեն կառավարման համակարգ՝ ապահովելով մշտադիտարկման, վերլուծության և օպերատիվ կառավարման գործիքներ քաղաքի շարժունակության արդյունավետ կազմակերպման համար»,- նշեց տնօրենը:

Նրա խոսքով` կենտրոնի ձևավորման առաջին փուլում անձնակազմը համալրվել է շուրջ 60 տոկոսով, ձևավորվել է կառավարման և մասնագիտական հիմնական թիմը։ Միաժամանակ ստեղծվում է տվյալների միասնական պահոց, որը միավորելու է GPS, վճարային և տեսահսկման համակարգերի տվյալները՝ հնարավորություն տալով հետագայում կայացնել առավել ամբողջական տվյալահեն որոշումներ։

Նա նաև տեղեկացրեց, որ ավարտվել է երթուղային ցանցի, հաստատված ուղեգծերի և կանգառների համադրման շուրջ 70 տոկոսը, իսկ հանրային տրանսպորտի վերահսկման նպատակով մեկնարկել է պիլոտային ծրագիր:

Մանրամասները` տեսանյութում: