ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ավարտվել է «Մասթերս» շարքի մրցաշարը տղամարդկանց ու կանանց պայքարում։ Տղամարդկանց մենախաղում տիտղոսը նվաճել է աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները։ Եզրափակիչում իտալացի թենիսիստը 7:6 (8:6), 7:6 (7:4) հաշվով հաղթել է 11-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևին։ Մրցախաղը տևել է 1 ժամ 58 րոպե։ Կանանց պայքարում աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան եզրափակիչում ուժեղ է …

