Իրանը ՖԻՖԱ-ի հետ բանակցում է ԱԱ-2026-ի խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջ

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) հետ բանակցում է աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականի բոլոր հանդիպումները Մեքսիկա տեղափոխելու առնչությամբ: Այդ մասին հայտարարել են Մեքսիկայում Իրանի դեսպանատնից, հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ Իրանի սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին հայտարարել էր, որ իր երկրի հավաքականը չի մասնակցելու ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում կայանալիք ԱԱ-2026-ին։ Մունդիալում իրանցիների բոլոր խաղերը նախատեսված են ԱՄՆ-ում։

Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նպատակահարմար չի գտնում Իրանի հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը։

«Ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականին ուրախ են տեսնել աշխարհի առաջնությունում, բայց ես իսկապես չեմ կարծում, որ նրանց ներկայությունն այնտեղ տեղին է՝ իրենց սեփական կյանքի և անվտանգության համար»,- սոցցանցերում գրել էր ամերիկացի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ից հուլիսի 19-ին կայանալիք 2026թ. աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականն ընդգրկված է G խմբում, որտեղ մրցակիցներն են Բելգիան, Եգիպտոսը և Նոր Զելանդիան։