ASWA հավելվածում փոփոխություններ ենք արել․ ապահովագրողների բյուրոյի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
Բոլորը

Ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ քննարկվում է նոր մեխանիզմ, որով վարորդներին հնարավորություն կտրվի պատահարը լուսանկարել բջջային հավելվածով, և մեքենան տեղափոխել անվտանգ վայր՝ հետագա ձևակերպումները կատարելով ավելի ուշ։

Եղիազարյանի տեղեկացմամբ՝ քննարկվում է նաև այս հնարավորությունը կիրառել նույնիսկ ավելի մեծ վնասների դեպքում առանց պարտադիր մեղավորության ընդունման։

Միաժամանակ, առաջարկվում են նաև տեխնիկական լուծումներ՝ տեսախցիկների որակի բարելավում, տեսահսկման համակարգերի ընդլայնում, ինչպես նաև դրոնների կիրառման հնարավորություն՝ պատահարների արագ ֆիքսման համար։

Վաղինակ Եղիազարյանն ասաց նաև, որ Երևանի քաղաքապետարանին առաջարկել են ավտոբուսների վրա տեսախցիկներ տեղադրել, ինչը թույլ կտա արագ արձանագրել վթարը և ազատել ճանապարհը։

Ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի խոսքով՝ այս բոլոր առաջարկները դեռ քննարկման փուլում են, սակայն նպատակը մեկն է՝ նվազեցնել խցանումները և ապահովել ավելի արագ ու արդյունավետ գործընթաց թե՛ վարորդների, թե՛ քաղաքային երթևեկության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։