Դեռևս հոկտեմբերի 10-ին Factor.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։ Այժմ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել է որոշումը, որը քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից ստորագրվել է հոկտեմբերի 13-ին։ «Վահե Վարդապետյանին 2025 թվականի հոկտեմբերի 13-ից ազատել «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից, …