«Անկախ դիտորդ» դաշինքը դիտարկում է Ապարանի տարածաշրջանի դպրոցների աշխատողների և աշակերտների՝ դասապրոցեսի փոխարեն «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին մասնակցելու դեպքով դատարան դիմելու հարցը։ Դաշինքից նշում են, որ այս պահին պարտադրանքի փաստեր չունեն, սակայն եթե որևէ մեկը նման փաստեր տրամադրի, «Իրազեկ քաղաքացիների միավորումից» կարող է ստանալ մինչև կես միլիոն դրամ պարգև։ «Ապարանի տարածաշրջանում դպրոցների աշխատողների ու աշակերտների կողմից …

