Եվրամիությունն ընդլայնել է իր հակառուսական պատժամիջոցների ցանկը՝ ներառելով 16 անհատի և 7 կազմակերպություն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նոր անունները ներառվել են ուկրաինացի երեխաների «համակարգված անօրինական արտաքսմանը, հարկադիր տեղահանմանը և ձուլմանը, այդ թվում՝ գաղափարական ինդոկտրինացիային և ռազմականացված կրթությանը», ինչպես նաև նրանց անօրինական որդեգրմանը և Ուկրաինայի տարածքից արտաքսմանը մասնակցելու համար, նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, …

