Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանյան հանրային խոսույթում արհեստականորեն արմատավորվում է այն թեզը, թե երկիրը կանգնած է ծայրահեղ ընտրության առաջ․ կամ պետք է շահագործել հանքեր ու ունենալ տնտեսական բարեկեցություն, կամ հրաժարվել դրանցից և ապրել աղքատության մեջ: Այս մասին «Հանրային ձայնի երաշխիք» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց ռազմավարական հաղորդակցության փորձագետ, «Կանաչ խորհուրդների դաշնության» անդամ Հայկ Աբրահամյանը:

Նրա դիտարկմամբ՝ վերջին տարիներին բնապահպանական ակտիվիզմի դեմ պայքարը չի սահմանափակվում միայն իրավական ճնշումներով կամ դատական հայցերով. ակտիվորեն կիրառվում են հանրային կարծիքը շահարկող և ակտիվիստների հեղինակությունը թիրախավորող նարատիվներ:

«Ամենատարածված դիսկուրսը բնապահպանությունը տնտեսական զարգացմանը հակադրելն է: Հարցը մշտապես դրվում է․ կամ բնությունն է, կամ աղքատությունը: Ձևավորվում է երկընտրանք, թե, իբր, մենք միայն կարող ենք ընտրել երկու տարբերակից մեկը․ կամ ունենալ հանք ու աշխատանք, կամ ապրել աղքատության մեջ՝ զուտ բնությունը պահպանելու համար։ Սա արհեստական հակադրություն է, որը դուրս է թողնում համայնքների կայուն զարգացման այլընտրանքները և ակտիվիստին ներկայացնում որպես «զարգացման դեմ պայքարողի»»,- նշեց Աբրահամյանը:

Որպես երկրորդ վտանգավոր միտում՝ բանախոսն առանձնացրեց ակտիվիստներին որպես «անվտանգային սպառնալիք» ներկայացնելու քաղաքականությունը: Ըստ նրա՝ շրջանառվում են թեզեր, թե բնապահպանները խոչընդոտում են բյուջեի մուտքերը, որով ֆինանսավորվում է բանակը, կամ էլ աղտոտվածության մասին փաստեր հրապարակելով՝ «կեղտոտ լվացքը դուրս են հանում» և վնասում երկրի միջազգային վարկանիշը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան