ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
Բոլորը

ԵՏՄ անդամակցության հնարավոր կասեցման շուրջ շրջանառվող զեկույցներն ու տնտեսական ճնշումները տնտեսական հիմք չունեն և Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու գաղտնի ծրագրի բաղկացուցիչ մասն են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԵՏՄ-ն իրավական հիմք ունի Հայաստանին կառույցից հեռացնելու՝ Փաշինյանը նշեց, որ նման մեխանիզմ ԵՏՄ-ում գոյություն չունի, մինչդեռ այն առկա է ՀԱՊԿ կանոնադրությունում։

«Հետաքրքիր է՝ ինչո՞ւ, օրինակ, ՀԱՊԿ-ից Հայաստանին չեն հեռացնում, չէ՞ որ այնտեղ այդ կանոնադրային հնարավորությունը կա։ Մեր պատմության մեջ երևի առաջին անգամ է, որ մետրոպոլիան մեզ ոչ թե ձգում է դեպի իրեն, այլ անուղղակի հասկացնում են՝ «ձեզ կհեռացնենք մեզնից»»,- նկատեց վարչապետը։

Գործադիրի ղեկավարի գնահատմամբ՝ վերջին երեք տարիներին սա Հայաստանն ապակայունացնելու արդեն երրորդ փորձն է․

«Առաջինը 2023 թվականի իրադարձություններն էին, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ֆոնին հայտնի կենտրոններից Հայաստանում իշխանափոխության կոչեր էին հնչում։ Երկրորդը 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններն էին։ Հիմա, ըստ էության, նախապատրաստվում է երրորդ փորձը, և սա լայնորեն քննարկվող գաղտնի պլանի մի մասն է»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս ամենի գլխավոր քաղաքական նպատակը Հայաստանի պետականության նկատմամբ արտաքին վերահսկողություն սահմանելն է և երկիրը սկզբում դե ֆակտո, իսկ հետագայում նաև դե յուրե անկախությունից զրկելը։ Այդուհանդերձ, վարչապետը վստահություն հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը բավարար դիմակայունություն ունի և հաջողությամբ կչեզոքացնի նաև այս սպառնալիքը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան