Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 19:46
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Բոլորը

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գործող իշխանությունների վարած քաղաքականությունը, հնարավոր արտահերթ ընտրություններն ու Ադրբեջանի հետ բանակցվող «Խաղաղության պայմանագիրը» համարում է սպառնալիք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։

Factor TV-ի հետ զրույցում խոսելով նոր Սահմանադրություն ընդունելու և դրա համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հավանականության մասին՝ Շարմազանովը նշել է, որ իշխանությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ Սահմանադրությունը փոխելու համար պահանջվող մեծամասնություն ստանալու նպատակով: «Իշխանությունը հնարավորինս ամեն ինչ անելու է, որպեսզի իրեն չհերիքող պատգամավորական ձայները վերարտադրի… որպեսզի ստանա սահմանադրական մեծամասնություն, որովհետև դա օդուջրի պես պետք է իրեն»,- ասել է նա։

Քաղաքական գործչի համոզմամբ՝ Սահմանադրության փոփոխությունը պարտադրված է Ադրբեջանի կողմից, իսկ դրա բուն նպատակը Հայաստանի Անկախության հռչակագրից հրաժարվելն է, ինչին ինքը դեմ է։ «Իմ տպավորությամբ՝ Անկախության հռչակագրից հրաժարվելը, դա դավաճանություն է Հայաստանի Երրորդ Հանրապետության, Եռաբլուրի ու առհասարակ էս ողջ շրջանի նկատմամբ»,- ընդգծել է Շարմազանովը՝ հավելելով, որ մինչև 2020 թվականը Հայաստանի որևէ իշխանություն երբեք կասկածի տակ չի դրել Անկախության հռչակագրի բովանդակությունը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ ՀՀԿ անդամը հստակեցրել է, որ այս պայմաններում առաջարկվող փաստաթուղթն անընդունելի է։ Նա նշել է, որ պայմանագիրը կկնքվի միայն այն ժամանակ, երբ դա ձեռնտու լինի Բաքվին։ «Ադրբեջանի ներկայացրած խաղաղության պայմանագիրը խաղաղ ադրբեջանացում է։ Եվ ես էդ խաղաղ ադրբեջանացմանը դեմ եմ։ Հետևաբար, իմ խորին համոզմամբ, քանի դեռ Հայաստանի 240 քառակուսի կիլոմետրը չի ազատվել ադրբեջանական օկուպացիայից, քանի դեռ հայ գերիները չեն վերադարձել, քանի դեռ Արցախի վերադարձի մասին չի խոսվում կամ հայերի իրավունքի, քանի դեռ Արցախում հայկական մշակութային հուշարձանները անվանվում են աղվանական և տեղի է ունենում հայկական մշակութային հուշարձանների նկատմամբ ցեղասպան քաղաքականություն… ես դեմ եմ էս պայմանագրին»,- հայտարարել է նա։

Դիտարկմանը, թե արտաքին անվտանգային համակարգերը՝ ի դեմս ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի, չեն պահպանել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, Շարմազանովը մեղավորությունը դրել է ՀՀ գործող իշխանության վրա. «Խնդիրը մեր մեջ չի… Մեր պետության ղեկավարը, որը միայնակ ա թողել Արցախի ժողովրդին, որը դավաճանել է Արցախի ժողովրդին ու Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինքը ամենա աստծո ասուլիսի օրն ասում ա՝ ես դրա մասին խոսել եմ… մատը մատին չի տվել Արցախի հայաթափման ժամանակ»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան