RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում

Լուրեր

24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:30
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը RAF (Real American Freestyle) լիգայում հերթական մենամարտը կանցկացնի Թբիլիսիում։

Հուլիսի 11-ին հայ մարտիկը Վրաստանի մայրաքաղաքում կմրցի Ղազախստանի ներկայացուցիչ Կուատ Խամիտովի հետ։ Ազատ ոճի ըմբշամարտի կանոններով մենամարտը կանցկացվի միջին քաշային կարգում, հաղորդում է RAF-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 29-ամյա Ծառուկյանը RAF-ում առաջիկա մենամարտերն անցկացնելու է UFC-ի նախկին մարտիկների հետ։ Հունիսի 13-ին մրցակիցը լինելու է ամերիկացի անվանի մարտիկ Թոնի Ֆերգյուսոնը, իսկ հուլիսի 18-ին՝ Քոլբի Քովինգթոնը։

Արման Ծառուկյանը այս տարվա հունվարին է նորամուտը նշել RAF-ում, որտեղ անցկացրել է 5 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, ունի 23 հաղթանակ ու 3 պարտություն։

38-ամյա Կուատ Խամիտովը MMA-ում ունի 28 հաղթանակ, 8 պարտություն և 2 ոչ-ոքի։