Դե «կրակեք ձեր ոտքին», ինչ է՝ ՌԴ-ն թերացավ անվտանգային պարտականություններում․ Փաշինյանն էր ՀԱՊԿ-ի նախագահողը․ Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը, ռուսական գազի գնին, ՀԱՊԿ-ի գործունեությանն ու սահմանազատման գործընթացին՝ քննադատելով գործող իշխանությունների վարած քաղաքականությունը։

Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու պրոցեսի մեկնարկ նախատեսող  օրենքին՝ Խոսրով Հարությունյանը նշել է, որ իշխանությունների այդ նախաձեռնությունն արվում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խզման հաշվին, ինչն անհեռանկարային է։

«Նույնիսկ ամենաշոշափելի ապագայում Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ուղղակի անհնար է: Հետևաբար, եթե դա այդպես է, ի՞նչու եք ընդունում օրենք, որը ոչ մի հեռանկար ձեզ չի առաջացնում, չի տալիս, բայց փոխարենը առաջացնում է լուրջ պրոբլեմներ ձեր ռազմավարական գործընկերոջ մոտ»,- հայտարարել է նախկին վարչապետը։

Նա հիշեցրել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ զուգահեռներ տանելով ռուս-հայկական հարաբերությունների հետ. «Ի՞նչ էր ասում Թրամփը։ Ասում էր՝ լսեք, ես ձեր հովանավորն եմ, անվտանգության համար թիվ մեկ երաշխավորն եմ և ձեզ ամեն ինչով աջակցել եմ: Ինչո՞ւ դուք հիմա իմ կողքին կանգնած չեք… Եթե դուք իմ կարիքը ունեք և ես ձեզ օգնում եմ, ապա բարի եղեք հաշվի նստեք իմ շահերի հետ։ Հարգեք իմ հետաքրքրությունները: Թրամփի բանաձևը սա է»։

Պատասխանելով այն դիտարկմանը, թե ռուսական էժան գազն ունի քաղաքական գին և ՌԴ-ն դրա դիմաց լոյալություն է պահանջում, Հարությունյանը հաստատել է, որ գինը քաղաքական է, սակայն այն բխում է ռազմավարական գործընկերության տրամաբանությունից։

«Քաղաքական գինը տվյալ դեպքում այն էր, որ մենք ձեր հետ համագործակցությունը կարևորելով, շատ ու շատ ապրանքներ ձեզ տրամադրում ենք բավականին մեծ զեղչերով… Արդյո՞ք Ռուսաստանը մեզ աջակցում է էներգակիրներից էժան գներով, իր շուկան մատչելի դարձնելով… որպեսզի ձեր հանրապետության բնականոն կենսագործունեությունը դուք իրականացնեք: Այո՛, թե ո՛չ: Պատասխանը շատ բնական է՝ այո»,-  նշել է բանախոսը։

Խոսելով ՀԱՊԿ-ի անգործությանն ուղղված ՀՀ իշխանությունների մեղադրանքների մասին՝ Հարությունյանը հիշեցրել է 2022-ին Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ զորքերի մուտքը Ղազախստան՝ շեշտելով, որ դրան նախորդել էր լուրջ դիվանագիտական աշխատանք. «Խոսքը գնում է դիվանագիտական խողովակներով ջանքեր գործադրելու մասին։ Դուք կարծում եք Տոկաևը միայն մի հատ հայտարարություն արեց և այստեղ բոլորը վազելով գնացի՞ն… Դրան նախորդել էր դիվանագիտական խողովակներով լուրջ աշխատանք»:

Միևնույն ժամանակ նա նշել է ՌԴ-ի թերացումները. «Ես Ռուսաստանի փաստաբանը չեմ… Այո, մենք պետք է արձանագրենք, որ շատ դեպքերում, այդ թվում նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պահանջները կատարելու առումով, Ռուսաստանը թերացել է»։ Սակայն, ըստ նրա, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը տապալել են թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը։

Քննադատելով սահմանազատման ներկայիս գործընթացը՝ Խոսրով Հարությունյանը նշել է, որ իշխանությունը սխալ է մեկնաբանում Ալմա-Աթայի հռչակագիրը։
«Եթե պարոն Փաշինյանը պահանջում է Պուտինից, որ կար վարչական սահման և դուք չեք կարող այդ վարչական սահմանի մասին չիմանալ… հիմա ես էլ հարց եմ տալիս՝ բա դուք է՞լ չեք կարող, պարոն Փաշինյան, չիմանալ այդ վարչական սահմանի մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ Ալմա-Աթայի հռչակագրում «ոչ մի խոսք չկա» կոնկրետ վարչական սահմանների ու քարտեզների նույնականացման մասին, այլ կա միայն տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունք:

Եզրափակելով անվտանգային հարցերը՝ նախկին վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում ռուսական բազայի թիրախը երբեք Ադրբեջանը չի եղել. «Ռուսաստանի ռազմաբազայի առկայությունը Հայաստանում, նրա հիմնական նպատակը հայ-ադրբեջանական հակամարտությունը մեղմելը կամ չեզոքացնելը չէր։ Թուրքական ռազմական ազդեցությունը չեզոքացնելն է…»։ Ըստ Հարությունյանի՝ ռուսական բազան Հայաստանը զերծ է պահում հարևան մեծ պետությունների, մասնավորապես՝ Թուրքիայի արկածախնդրությունից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան