Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում։ ՆԳՆ մամուլի քարտուղարը Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ ոստիկանությունն ու ՔԿ-ն գործողություններ են իրականացնում ավելի քան 20 հասցեում։ Մեր տեղեկություններով՝ իրավապահները փնտրում են զենք-զինամթերք, նաև թմրանյութ։ Հիշեցնենք՝ վերջերս էլ ՆԳՆ-ն ու ՔԿ-ն Երևանի շուրջ 15 հասցեներում էին խուզարկություններ իրականացրել և հայտնաբերել զենք ու թմրանյութ։ Արփի Հակոբյան

