ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Factor TV-ի տաղավարում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ համաժողովներին, վիզաների ազատականացման գործընթացին և հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներին։ Անդրադառնալով քննադատություններին, թե Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովը հարթակ է ծառայում այլ առաջնորդների համար և ոտնահարում է Հայաստանի ինքնիշխանությունը, Եղոյանը նշեց. «Հայաստանը հյուրընկալել …

