Ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությանը պատկանող New Glenn հրթիռը պայթել է Ֆլորիդայի Քեյփ Քանավերալի ռազմաօդային բազայում շարժիչի փորձարկման ժամանակ, գրում է Meduza-ն։ Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 21:00-ին, երբ Blue Origin-ը սկսում էր փորձարկումը։ Ընկերությունը հայտնել է, որ «տեղի է ունեցել չճշտված միջադեպ» և խոստացել տրամադրել լրացուցիչ մանրամասներ, երբ նոր տեղեկություններ լինեն։ …

