Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին: Փոխվարչապետը համաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, Լիագումար նիստի հարգելի՛ մասնակիցներ, Նախևառաջ թույլ տվեք երախտագիտություն հայտնել ղազախական կողմին՝ ավանդական հյուրընկալության և Եվրասիական տնտեսական համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Կցանկանայի նաև ընդգծել Ղազախստանի …

